Սիրիական Իդլիբում թուրքական զորքեր կտեղակայվեն

Սիրիական Իդլիբում թուրքական զորքեր կտեղակայվեն

PanARMENIAN.Net - Թուրքիան իր զորքերը կտեղակայի Սիրիայի Իդլիբ քաղաքում: Թուրքական զինված ուժերն Իդլիբ կմտնեն երեք տարբեր կետից և վերահսկողություն կսահմանեն 85կմ երկարությամբ ու 35կմ լայնությամբ տարածաշրջանում:

Նշյալ տարածաշրջանը արևելքում կհասնի մինչև Դար-Էլ Իզզե և Սաման ամրոց, արևմուտքում՝ Օբին գյուղ և Հրբեթ Էլ Ջուզի տարածաշրջան, հյուսիսում՝ թուրքական Հաթայի սահման, իսկ հարավում՝ մինչև Սահլ Էլ-Գապ: Թուրքական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Իդլիբի անվտանգության ապահովմանը կմասնակցի նաև «Սիրիայի ազատ բանակը» (ՍԱԲ-ÖSO): Այդ նպատակով ՍԱԲ-ի 1500-2000 զինվորի «պատրաստ» հրահանգն է տրվել,Haber.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Աղբյուրի համաձայն՝ Թուրքական զինված ուժերի հետ Իդլիբում կտեղականվեն նաև ռուսական ուժեր, որոնք սակայն, միայն խորհրդանշական բնույթ կունենան: Այս նախագիծը վերջնական քննարկման կդրվի հուլիսի սկզբին՝ Աստանայում: Իսկ հաստատվելու դեպքում նախագծի իրագործումը կսկսվի հուլիս ընթացքում:

Սիրիական ընդդիմության ձևավորած ժամանակավոր կառավարության փոխվարչապետ Վեջիհ Ջուման կարևոր է համարել Իդլիբում թուրքական զորքերի ներկայությունը: Նրա կարծիքով՝ դա անվտանգության երաշխիք կստեղծի Իդլիբի ավելի քան 2 միլիոնանոց բնակչության համար:

2017-ի մայիսին ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Աստանայում կայացված որոշումը Սիրիայում խաղաղ կարգավորման և անվտանգության գոտիների ստեղծման վերաբերյալ:

Ըստ փաստաթղթի, «ապասրացման գոտիներ» է առաջարկվում ստեղծել Իդլիբ գավառում՝ Հոմսից դեպի արևելք և Սիրիայի հարավում: Այդ գոտիների ներսում կարգելվի ցանկացած տիպի զենքի կիրառումը, պայմաններ կստեղծվեն հումանիտար կազմակերպությունների գործունեության համար, միջոցներ կձեռնարկվեն սոցիալական ենթակառուցվածքների հիմնական օբյեկտների վերականգնման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---