ՊՆ. Գեղարքունիքում ավտովթարից տուժած զինվորների կյանքին վտանգ չի սպառնում

ՊՆ. Գեղարքունիքում ավտովթարից տուժած զինվորների կյանքին վտանգ չի սպառնում

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով հոսպիտալացված 14 պայմանագրային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս պահին, բացի մեկ զինծառայողից, բոլորը գտնվում են Մուրացանի հոսպիտալում», - գրել է Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում:

Հունիսի 24-ի առավատյան Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին ՊՆ «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մետր սահել մոտակա ձորակը: ԶԼՄ-ների տվյալներով՝ ավտոբուսում 30 պայմանագրային զինծառայող է եղել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---