Ինչով զբաղվել weekend-ին. Բացօթյա փարթիներ, համերգներ, մարզումներ և ֆիլմեր

Ինչով զբաղվել weekend-ին. Բացօթյա փարթիներ, համերգներ, մարզումներ և ֆիլմեր

PanARMENIAN.Net - Երևանում շատ շոգ է, և ինչպես երևում է, հանգստյան օրերին ամեն առումով թեժ է լինելու, սպասվում են մի շարք հետաքրքիր միջոցառումներ՝ բացօթյա փարթիներից մինչև համերգներ:

PanARMENIAN.Net –ն առանձնացրել է իր ճաշակով մի քանի տարբերակ ամառային այս weekend-ն ավելի հիշարժան դարձնելու համար:

Փարթիներ

Հունիսի 24-ին Rossia Mall-ի տանիքում կանցկացվի բացօթյա փարթի, որի շրջանակներում կնվագեն դիջեյներ Serjo-ն ու Max-ը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ին, մուտքը՝ հրավիրատոմսերով:

«Իբիս Երևան կենտրոն» հյուրանոցում հունիսի 24-ին Revolution փարթին է լինելու, որի ընթացքում կենդանի կատարմամբ հանդես կգա Կուբայից ժամանած երգչուհի Իվոն Ֆերնանդեսը, իսկ այնուհետև երաժշտությունը կապահովեն դիջեյները: Միջոցառման սկիզբը՝ ժամը 20:00, մուտքավճարը՝ 2000-3000 դրամ:

Հունիսի 25-ին DoubleTree by Hilton երևանյան հյուրանոցի տանիքին տեղի կունենա Fresh Sundays բացօթյա փարթին: Միջոցառման կազմակերպիչ, ազգությամբ վրացի Լենի Փիլփանին, որն արդեն տարուց ավելի բնակվում է Հայաստանում, PanARMENIAN.Net ի հետ զրույցում պատմեց, որ որոշել է կազմակերպել այստեղ այդ միջոցառումը, քանի որ շատ է սիրում Երևանը:

«Fresh Sundays-ը շարունակական բնույթ է կրելու: Միջոցառման նպատակը Հայաստանում ակումբային կյանքը նոր մակարդակի հասցնելն է, քանի որ ինձ այստեղ շատ է դուր գալիս: Երևանում ակումբային կյանքն, իհարկե, զարգանում է, բայց ինձ այստեղ պակասում է nu-disco երաժշտական ոճը, Fresh Sundays-ի շեշտադրությունը հենց դրա վրա է դրվելու: Ուստի ելույթ կունենան հենց այդ ժանրում հայտնի դիջեյներ Վրաստանից՝ Rotkraft-ն ու Stimmhalt-ը, ինչպես նաև կլինեն տեղացի դիջեյներ»,- պատմեց միջոցառման կազմակերպիչը: Փարթիի սկիզբը՝ ժամը 17:00, մուտքը՝ տոմսերով և հրավիրատոմսերով:

Իսկ Mi Morena-ում հունիսի 25-ին հետաքրքրիր անվանում ունեցող պարային երեկո է՝ PanARMENIAN Milonga: Շտապում ենք տեղեկացնել, որ մենք այս միջոցառման հետ կապ չունենք, ինչպես և որևէ կապ չունենք PanArmenian Media Group-ի (Armenia TV, Armnews, ATV և այլն) հետ։ Այնուամենայնիվ, երեկոյի շրջանակներում այցելուները հնարավորություն կունենան պարելու տանգո, միլոնգա և այլ պարեր: Սպասվում են հյուրեր ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից, Բրիտանիայից և այլ երկրներից: Երեկոյի սկիզբը՝ ժամը 20:00, մուտքավճարը՝ 1000 դրամ:

Համերգներ

Հունիսի 24-ին DAS-ում ելույթ կունենա Rozen Tal ռոք խումբը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 22:00-ին, մուտքը՝ 1000 դրամ:

Հունիսի 24-ին «Պոպլավոկ» ջազ-սրճարանում ելույթ կունենա Զառա Մարկոսյանը «Լայթնինգ» խմբի հետ միասին: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ին:

«Մեցցո» երաժշտական ակումբում հունիսի 24-ին Yellow Stones բենդն է ելույթ ունենալու, կհնչեն ռոքնռոլ ժանրի կատարումներ: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30-ին, մուտքը՝ 2000 դրամ:

Հունիսի 25-ին նույն վայրում ելույթ կունենա Absolute Band-ը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30-ին, մուտքը՝ 2000 դրամ:

Kami երաժշտական ակումբում հունիսի 24-ին ելույթ կունենան Kami Friends Project-ի անդամները: Համերգի սկիզբը՝ ժամը 21:30-ին, տոմսերի արժեքը՝ 3000 դրամ:

Հունիսի 25-ին նույն վայրում ելույթ կունենա Allusion Band-ը: Համերգի սկիզբը՝ ժամը 21:30-ին, տոմսերի արժեքը՝ 3000 դրամ:

Առողջ մարմնում՝ առողջ հոգի

Հունիսի 25-ին Street Workout Armenia-ն կազմակերպում է բացօթյա մարզումներ սպորտի բոլոր սիրահարների համար: Մարզումներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները առանց տարիքային սահմանափակման:

Մարզումները տեղի կունենան Հանրապետական հիվանդանոցի հարակից այգում գտնվող մարզահրապարակում առավոտյան ժամը 9:30 և կանցկացնեն Street Workout Armenia-ի փորձառու մարզիչների կողմից: Մասնակցելու համար անհրաժեշտ է միայն սպորտային հագուստ, մեկ շիշ ջուր և լավ տրամադրություն:

Կինոսերների համար

«Սինեմա Սթար» և «ԿինոՊարկ» կինոթատրոններում առաջիկա հանգստյան օրերին կինոսերները կկարողանան դիտել հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Մումիա» (The Mummy), «Տրանսֆորմերները. Վերջին ասպետը» (Transformers: The Last Knight), «Շատ վատ աղջիկները» (Rough Night), «Ամբողջ աշխարհը» (Everything, Everything), «Մեքենաներ 3» (Cars), «Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» (Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tale):

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---