ՄԱԷ-ում Ռ.Քոչարյանի բանակցությունների հիմնական թեման եղել է տնտեսական համագործակցության զարգացումը

PanARMENIAN.Net - Հայաստանը հետաքրքրված է Մերձավոր Արեւելքի տարածաշրջանով, Միացյալ Արաբական Էմիրություններ կատարած այցի ընթացքում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա նշել է երկու երկրների միջեւ առեւտրի ծավալների, երկկողմ ներդրումների աճը: ՀՀ նախագահը ընդգծել է, որ հետաքրքրություն է զգացվում նաեւ Հայաստանի հանդեպ ՄԱԷ-ի կողմից: Անդրադառնալով իր այցի մանրամասներին` Ռ.Քոչարյանը հայտարարել է, որ բարձր մակարդակով հանդիպումների հիմնական թեմաներն են եղել տնտեսական համագործակցության զարգացման հարցերը: Նրա խոսքերով, պայմանավորվածություն է ձեռք բերվել 2008 թվականին Հայաստան ՄԱԷ-ի պատվիրակության այցի վերաբերյալ, որի ընթացքում կքննարկվեն բարձր մակարդակով այցի կազմակերպման հարցերը, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---