Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն

PanARMENIAN.Net - Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը դարձել է չեմպիոն։

Հայ բռնցքամարտիկը եզրափակչում հաղթել է անգլիացի Լյուկ Մակորմեկին, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն։

Բաչկովի ոսկին Հայաստանի միակ մեդալն է Եվրոպայի առաջնությունում։

Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս էր եկել եզրափակիչ հունիսի 23-ին։ Հայ բռնցքամարտիկը կիսաեզրափակչում հաղթել էր լեհ Մաթյոս Պոլսկիին:

Եվրոպայի առաջնությանքառորդ եզրափակչում նա հաղթել էր հունգարացի Ռիչարդ Կովաչին: Դրանից առաջ նա հաղթել էր Մոլդովայի ներկայացուցչին և մտել քառորդ եզրափակիչ։

Հովհաննես Բաչկովը ծնվել է 1992-ին Գյումրիում։ Հայ բռնցքամարտիկ, հանդես է գալիս 64 կգ քաշային կարգում: Հայաստանի հավաքականի անդամ է, Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի մասնակից։ Սիրած բռնցքամարտիկը Մուհամեդ Ալին է։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---