ԶԼՄ. Ադրբեջանի բանակի զինծառայող է սպանվել

ԶԼՄ. Ադրբեջանի բանակի զինծառայող է սպանվել

PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին Ադրբեջանի Աղդամի շրջանի զորամասերից մեկի առաջնագծում «հայկական կողմի կրակոցից սպանվել է» Ադրբեջանի բանակի զինծառայող Բաբաև Իլքին Օգթայ օղլուն: Այս մասին հայտնում է ադրբեջանական Kanal24.az կայքը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել իր զինծառայողի կորստի մասին:

Ըստ սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերի՝ Բաբաևը ծառայում էր Ադրբեջանի բանակի` Աղդամում տեղակայված 161-րդ զորամասում, գրում է Razm.info-ն:

Ըստ այլ օգտատերերի՝ Բաբաև Իլքինը ապրում էր Բաքվի Սաբունչու շրջանի Մաշթաղա գյուղաքաղաքում, իսկ ծագումով Ադրբեջանի Լերիկ շրջանից էր: Հուղարկավորվել է Մաշթաղայում:

2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 35 մահացած զինծառայողի անուն։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---