Իսրայելը ներկայացրել է Spike նոր հրթիռը, որը Բաքուն կիրառել էր Արցախի դեմ

Իսրայելը ներկայացրել է Spike  նոր հրթիռը, որը Բաքուն կիրառել էր Արցախի դեմ

PanARMENIAN.Net - Իսրայելի Rafael ընկերությունը փարիզյան ավիաշոուի ժամանակ առաջին անգամ ներկայացրել է հակատանկային նոր սերնդի Spike հրթիռը, որն ավելի վաղ Ադրբեջանն արդեն կիրառել է Արցախի դեմ:

Մայիսին Ադրբեջանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ տեսանելի են հրթիռի գործարկման կադրերը, որի հետևանքով խոցվել է հայկական ռազմական թիրախ, գրում է Jerusalem Online-ը:

Spike LR II կամ Spike 2 նոր հրթիռները, գործարկվելով ցամաքից, կարող են խոցել մինչև 5,5 կմ հեռավորության վրա գտնվող թիրախը, իսկ ինքնաթիռից գործարկվելու դեպքում՝ մինչև 10 կմ: Հրթիռը հաջողությամբ գործարկվել է Իսրայելում և արդեն կիրառվել է Ադրբեջանի կողմից ղարաբաղյան զորքերի հետ շփման գծում:

Spike LR II-ի հիմնական նորամուծությունն այն է, որ ինքնաթիրախավորող նոր գլխիկը նոր կատարելագործված բնութագրեր ունի: Հրթիռի քաշը 12,7կգ է և կարող է արձակվել Spike ցանկացած համակարգից: Հրթիռն ունի ազդանշանի մշակման միջոցներ, որոնց օգնությամբ կարող է հետևել թիրախների տարբեր տիպերի, այդ թվում բարդ պայմաններում: Նշվում է, որ տեսաազդանշանների մշակման համակարգում օգտագործված են արհեստական ինտելեկտի տարրեր, որի օգնությամբ ապահովվում է տեսադաշտից անհետացող օբյեկտների հավաստանշումը: Նաև հայտարարվում է, թե հրթիռը կարող է հաղթահարել զրահամեքենայի ակտիվ և դինամիկ պաշտպանությունը կառավարման ինչ-ինչ ալգորիթմերի շնորհիվ:

Ըստ պարբերականի, այդպիսի զենիթահրթիռային համակարգ ունի նաև «Հեզբոլլահ» խմբավորումը:

Մայիսի 15-ին շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել էր «Սպայկ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել էր մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:

ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը ՌԴ-ից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից ու Ռիչարդ Հոգլանդն ԱՄՆ-ից հայտարարություն են տարածել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման վերաբերյալ՝ առաջին անգամ հասցեական քննադատություն հնչեցնելով հրադադարի ռեժիմը խախտող ու սադրանքների դիմող Ադրբեջանի հասցեին: Դրանում, մասնավորապես, ասվում է. «Տարբեր վստահելի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, մայիսի 15-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի ուղղությամբ հրթիռ է արձակել՝ հարվածելով ռազմական տեխնիկային»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---