ՊՆ ավտոմեքենայի վթարման դեպքով քննություն է տարվում

ՊՆ ավտոմեքենայի վթարման դեպքով քննություն է տարվում

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզում ավտովթարի դեպքով ծառայողական քննություն է տարվում: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այդ դեպքով քննություն է տարվում: Իրավական համակարգն աշխատում է», - ասաց Հովհաննիսյանը:

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Հովհաննիսյան. ՊՆ մեքենայի վթարից 8 տուժածի վիճակը բավարար է

Հունիսի 24-ի առավատյան Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին ՊՆ «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մետր սահել մոտակա ձորակը: Ավտովթարի հետևանքով 14 պայմանագրային զինծառայող է հոսպիտալացվել:

ԶԼՄ-ների տվյալներով՝ ավտոբուսում 30 պայմանագրային զինծառայող է եղել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---