Արցախում զբոսաշրջությունը մայիսին ավելացել է 222%-ով

Արցախում զբոսաշրջությունը մայիսին ավելացել է 222%-ով

PanARMENIAN.Net - Արցախում 2017-ի ապրիլ ամսին, նախորդ տարվա ապրիլի համեմատ գրանցվել է զբոսաշրջության 42% աճ, իսկ մայիս ամսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 222% աճ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Ինչպես և կանխատեսվում էր, զբոսաշրջության ոլորտի առաջանցիկ տեմպերին նպաստել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը, որի տնտեսական էֆեկտն առաջին հերթին զբոսաշրջության վրա է արտահայտվել»,- գրել է Աբրահամյանը:

2017-ի առաջին եռամսյակում, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ոլորտում 10% աճ է գրանցվել:

2015-ին Արցախ է այցելել 16.500 օտարերկրյա զբոսաշրջիկ, հիմնականում Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից եւ Եվրոպական մի շարք երկրներից: Մի քանի տարի շարունակ օտարերկրյա այցելությունների թիվը տարեկան 30-40 տոկոսով աճում էր: 2014-ին այդ աճը դանդաղել էր մինչև 13 տոկոս: 2015-ին ցուցանիշը նորից աճել է: 2016-ին զբոսաշրջիկների թվի նվազում էր դիտարկվել՝ կապված Ապրիլյան պատերազմի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---