Facebook-ը մինչև $20.000 է խոստանում հաջողված տեսահաղորդումների հեղինակներին

Facebook-ը մինչև $20.000 է խոստանում հաջողված տեսահաղորդումների հեղինակներին

PanARMENIAN.Net - Facebook սոցցանցում 2017-ի ամառվա ավարտին հաղորդումների ծրագիր կհայտնվի: Նշվում է, որ յուրաքանչյուր շոուի արտադրության համար կծախսվի $3-ական միլիոն: Ընկերությունն իր տեսահաղորդումներն առաջին հերթին կհասցեագրի 13-34 տարեկան լսարանին, հայտնում է The Wall Street Journal-ը:

Սոցցանցում մտադիր են խուսափել նորություններից, մանուկների և դեռահասների մասին, ինչպես նաև քաղաքականությանը նվիրված և էրոտիկ ծրագրերից: Տվյալ պահին Facebook-ը հանդիպումներ է անցկացնում դերասանական գործակալությունների հետ, այդ թվում Creative Artists Agency-ի, United Talent Agency-ի, William Morris Endeavor-ի և International Creative Management Partners-ի:

Սոցցանցում շոուների հեղինակներին խոստանում են $5.000-$20.000 յուրաքանչյուր էպիզոդից ստացած գովազդային եկամուտից:

2016-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Facebook-ը մտադիր է հեռուստատեսային ընկերությունների հետ համատեղ բովանդակության թողարկում սկսել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---