Մարուքյանը դիմել է նախկին վարչապետին. ԵՏՄ համաձայնագրում հակասություններ կան

Մարուքյանը դիմել է նախկին վարչապետին. ԵՏՄ համաձայնագրում հակասություններ կան

PanARMENIAN.Net - ԵԼՔ խմբակցության պատգամավոր,«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահԷդմոն Մարուքյանը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Այս մասին տեղեկացնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

«Բարձրացվել են Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման և ԵՏՄ համաձայնագրի խախտման վերաբերյալ մի շարք հարցեր.

- ընթացիկ տարվա հունիսի 1-ից ՌԴ-ում գործում է օտարերկրյա /այդ թվում՝ ՀՀ/ վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման արգելք, ինչը հակասում է ԵՏՄ աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքին,

- չնայած ԵՏՄ շրջանակներում քաղաքացիների և աշխատուժի ազատ տեղաշարժի իրավունքի սկզբունքին՝ 3 վարչարարական խախտման դեպքում իրականացվում են ՌԴ տարածքից ՀՀ քաղաքացիների դեպորտացիաներ, Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների կացությանը վերաբերող` ՌԴ սուբյեկտներում գործող մի շարք օրենքներ հակասում են դաշնային օրենքներին,

- ՌԴ-ից ՀՀ ապրանքների և ծառայությունների արտահանման ժամանակ գործում են ֆինանսական սահմանափակումներ,

- ՌԴ-ում ԵՏՄ արտադրության ապրանքների ազատ շրջանառությունը որոշ չափով սահմանափակված է և ունի չկանոնակարգված ընթացակարգ, ինչը վերաբերում է նաև ՀՀ ոսկերչական հարգադրոշմերի ճանաչմանը,

- ԵՄ-ից, ԱՄՆ-ից և Թուրքիայից Ռուսաստան մի շարք պարենամթերքների ներմուծման արգելքի պատճառով ՌԴ մաքսատան կողմից իրականացվում են հայկական բեռների ստուգումներ, ինչը հակասում է ԵՏՄ շրջանակներում ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքին ու խոչընդոտում արտահանման զարգացմանը»,- ասված է դիմումի մեջ։

Նշվում է, որ վերոնշյալ փաստերի ու ԵԱՏՄ համաձայնագրի խիստ անհամապատասխանությունը հիմնավորվել է նույն համաձայնագրի համապատասխան դրույթների մեջբերմամբ։

«Իմ կողմից Տիգրան Սարգսյանին առաջարկվել է ձեռնարկել գործուն քայլեր՝ համաձայնագրի կիրարկումն ապահովելու և ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանելու ուղղությամբ», - նշված է դիմումի մեջ։

Հունվարի 2-ին ուժի մեջ մտավ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Հայաստանը Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի հետ միասին դարձավ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---