Սվիտալսկի. ԵՄ-ն €2 մլն է հատկացրել ՀՀ-ում ՀԿ-ների զարգացմանը

Սվիտալսկի. ԵՄ-ն €2 մլն է հատկացրել ՀՀ-ում ՀԿ-ների զարգացմանը

PanARMENIAN.Net - Եվրամիությունը BRIDGE for CSOs («Կամուրջ ՀԿ-ների համար») ծրագրով 2 մլն եվրո է հատկացրել Հայաստանում հասարակական կազմակերպությունների զարգացմանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: «ՀՀ-ում ավելի քան 4000 հասարակական կազմակերպություն կա և մոտ 5000 հիմնադրամ: Դա շատ մեծ ներուժ է, Հայաստանը կարող է հպարտանալ իր քաղաքացիական կազմակերպությունների ակտիվությամբ»,-ասել է նա ծրագրի պաշտոնական մեկնարկի ժամանակ, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Ըստ նրա, ծրագրի շնորհիվ ամուր կամուրջ կկառուցվի Հայաստանի և Սփյուռքի ՀԿ-ների միջև: Նա նաև հավելել է, որ պատվիրակության համար մեծ պատիվ է աշխատել ՀԿ-ների և գործընկերների, մասնավորապես, նախագծի գլխավոր գործընկեր Հայ ընդհանուր բարեգործական միության հետ (The Armenian General Benevolent Union - AGBU):

Իր հերթին ՀԲԸՄ տնօրեն Վազգեն Յակուբյանը նշել է, որ կազմակերպությունը մշտապես կարևորել է քաղաքացիական հասարակության կազմավորումը Հայաստանում և միշտ բաց է եղել համագործակցության համար: Ծրագրի նախաձեռնողները համակարծիք էին, որ այն կնպաստի ՀՀ-ում քաղաքացիական հասարակության զարգացմանը:

BRIDGE for CSOs («Կամուրջ ՀԿ-ների համար») ծրագիրն իրականացվում է ՀԲԸՄ նախաձեռնությամբ և ԵՄ ֆինանսավորմամբ:Ծրագրի շնորհիվ հայկական ՔՀԿ-ները հնարավորություն կունենան մասնակցել վերապատրաստման թեմատիկ դասընթացների և համալսարանական հավաստագրային ծրագր ուսանել հասարակական կազմակերպությունների կառավարում՝, ինչպես նաև օգտվել անվճար տրամադրվող խորհրդատվություններից և դիմել փոքր դրամաշնորհների:

Որպես ծրագրի իրականացման առաջին և հիմնական քայլ՝ «Քաղաքացիական հասարակության կամուրջ» ծրագիրն անցկացրել է կրթության, առողջապահության, արվեստի ու մշակույթի, սպորտի, երիտասարդության ու գենդերային հարցերի ոլորտներում գործող ավելի քան 200 հայկական ՔՀԿ-ների և փորձագետների մասնագիտական կարիքների գնահատում: Համաձայն հետազոտության արդյունքների՝ հայաստանյան ՔՀԿ-ները ցանկանում են դառնալ առավել արհեստավարժ` համարելով, որ գործընկերների միջև փոխանակումը, խորհրդատվությունները և ուղղորդումը (քոուչինգ) ամենաարդյունավետ եղանակներից են իրենց կարողությունները բարելավելու համար: ՔՀԿ-ների մեծամասնությունը նաև կարևորում է սոցիալական ձեռներեցությունը՝ որպես ֆինանսական կայունություն ապահովելու միջոց և փնտրում ավելի շատ հնարավորություններ ձևավորելու ցանցեր և կոնսորցիումներ՝ փորձի փոխանակման ու միևնույն ոլորտում աշխատող օտարերկրյա կազմակերպությունների հետ կապերի ստեղծման նպատակով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---