Երևանի պատմական շենքերին գովազդ փակցնելու կարգը կփոխվի. Գովազդային անձնարգրեր կլինեն

Երևանի պատմական շենքերին գովազդ փակցնելու կարգը կփոխվի.  Գովազդային անձնարգրեր կլինեն

PanARMENIAN.Net - Առաջիկայում պատրաստ կլինեն պատմամշակութային արժեք ներկայացնող 60 շենքի գովազդային անձնագրերը: Այս մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Մայրաքաղաքի շենքերին փակցված գովազդային ցուցանակների գույքագրման և մայրաքաղաքի տարածքում արտաքին գովազդի կանոնակարգման վերաբերյալ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ արդեն իսկ նախաձեռնվել և հնգամյա զարգացման ծրագրի մեջ են ներառվել շենքերի գովազդային անձնագրերի կազմման աշխատանքները:

Գովազդային անձնագիրը ենթադրում է շենքի՝ գովազդի համար նախատեսված տեղերի, գովազդի չափերի և տեսակի նախօրոք սահմանում` հաշվի առնելով նաև տվյալ շենքի ճարտարապետական հորինվածքը:

Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` նախորդ շաբաթ գույքագրվել և արդեն իսկ ապամոնտաժվել են այն գովազդները, որոնք խոչընդոտում էին շենքերին փակցված հուշատախտակների տեսողական ընկալումը: Հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ:ծ

Զեկուցվել է, որ մասնավոր տնտեսվարողների մասնակցությամբ մայրաքաղաքի զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման բոլոր տարածքներում շարունակվում են մաքրման, խոտհնձի, կրապատման, ծաղկապատման և երկհերթ ոռոգման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման այն տարածքներում, որտեղ առկա է հրդեհների առաջացման վտանգ, սահմանվել է հսկողություն և սահմանափակվել է հրավառությունների թույլտվությունների տրամադրումը: Հանձնարարվել է շարունակել աշխատանքները և ամենօրյա խստացված հսկողությունը:

Զեկուցվել է, որ վարչական շրջաններում գտնվող արհեստական ջրավազաններում լողալը բացառելու նպատակով ջրավազանների հարակից տարածքներում տեղադրվել են արգելող նշաններ, բնակչության շրջանում էլ տարվում են բացատրական աշխատանքներ:

Հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող բազմաթիվ ահազանգերը՝ հանձնարարվել է ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների և արհեստական ջրավազանների հարակից տարածքները կահավորել նաև կենդանիների զբոսանքը և ջրավազաններում լողալն արգելող համապատասխան ցուցանակներով և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ խստորեն վերահսկել կենդանիների տերերի կողմից վերոնշյալ պահանջների կատարումը՝ նրանց իրազեկելով, որ իրավախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Մայիսի 25-ին Հայաստանում շենքերի և շինությունների տանիքների և արտաքին այլ տարրերի միասնական ոճ սահմանելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել:

«Քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտում զարգացումները, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման ժամանակակից մոդելները ենթադրում են միասնական ոճ և մոտեցում` հատկապես շենքերի տանիքների մասով (ձև, նյութ, գույն և այլն), սակայն նման միասնական պահանջներ այսօր նախատեսված չեն», - ասել է վարչապետը:

Կարդացեք նաև՝ Երևանի արտաքին գովազդը կկանոնակագրվի նոր ձևաչափով

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---