«Ռեալը» կերկարացնի Ռամոսի հետ պայմանագիրը մինչև 2021-ը

«Ռեալը» կերկարացնի Ռամոսի հետ պայմանագիրը մինչև 2021-ը

PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնել է, որ ակումբը կերկարացնի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ պայմանագիրը, հայտնում է Championat.com-ը:

Ըստ Պերեսի, նոր համաձայնագիրը 31-ամյա պաշտպանի հետ կկնքվի մինչև 2021թ.: Գործող պայմանագրի ժամկետը սպառվում է 2020-ի ամռանը:

Ռամոսը «Ռեալ» է տեղափոխվել Սեվիլյայից 2005-ի ամռանը € 27 մլն դիմաց: Այդպիսով, Սերխիոն պաշտպանում է «թագավորական ակումբի» գույներն արդեն 12 տարի: «Ռեալի» կազմում խաղաշրջանների քանակի առումով (18), Մանոլո Սանչեսի ռեկորդը գերազանցելու համար Ռամոսը պետք է հանդես գա մադրիդյան ակումբում մինչև 37 տարեկանը:

Ընդհանուր առմամբ «Ռեալի» կազմում Ռամոսը 522 հանդիպում է անցկացրել և 68 գոլի հեղինակ դարձել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---