ՀՀ աթլետները 2 ոսկե, 2 արծաթե և 11 բրոնզե մեդալ են նվաճել թիմային ԵԱ 3-րդ լիգայում26 հունիսի 2017 - 22:52 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 24-25-ը Մալթայում կայացել է աթլետիկայի Եվրոպայի 3-րդ լիգայի թիմային առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը նվաճել է 2 ոսկե, 2 արծաթե և 11 բրոնզե մեդալ: Չեմպիոն են դարձել Լևոն Աղասյանը (եռացատկ) և Երվանդ Մկրտչյանը (3000 մ խոչընդոտավազք): Երվանդ Մկրտչյանը նաև արծաթե և բրոնզե մեդալներ է նվաճել 1500 մ և 3000 մ վազքում: Էլլադա Ալավերդյանը նույնպես արծաթ ու բրոնզ է նվաճել (3000 մ խոչնդոտավազք և 400 մ արգելավազք): Բրոնզե մեդալ նվաճել են նաև Գայանե Չիլոյանը (200 մ վազք), Լիլիթ Հարությունյանը ( 800 մ և 1500 մ վազք), Յանա Աբրահամյանը (եռացատկ), Հերմինե Ավետիսյանը (գնդի հրում), Տիգրան Մկրտչյանը (400 մ և 800 մ վազք), Մելիք Ջանոյանը (նիզակի նետում), Մանուկ Մանուկյանը (սկավառակի նետում): Մեր հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն։ Եվրոպայի թիմային առաջնությանը Հայաստանը ներկայացել էր 16 մարզիկով: 2017-ի մայիսին Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամներ Լիլիթ Հարությունյանը և Էլլադա Ալավերդյանը դարձել են Վրաստանի բաց առաջնության չեմպիոններ: Photo` Armnoc.am Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների «Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը |