Անժամկետ բուժօգնություն՝ ապրիլին առաջնագծում զոհված զինվորների ընտանիքներին

Անժամկետ բուժօգնություն՝ ապրիլին առաջնագծում զոհված զինվորների ընտանիքներին

PanARMENIAN.Net - «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ 2016-ի ապրիլին ռազմական գործողությունների ժամանակ առաջնագծում զոհված զինառայողների ծնողներին տրամադրվել են սրտանոթային անվճար հետազոտությունների և բժշկական այլ միջամտությունների համար անժամկետ հավաստագրեր:

Ծրագրի առաջին փուլով բժշկական կենտրոնում սրտանոթային հիվանդությունների հայտնաբերման և կանխարգելման առաջնային հետազոտություններ են անցել 25 զոհված զինծառայողի ծնողներ:

Բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը նշել է, որ նախաձեռնության հիմնական նպատակը ծնողներին կենտրոնի կողմից հնարավոր աջակցություն ցուցաբերելն է: Ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ հավաստագիր կստանան զոհված 75 զինծառայողի ծնողներ: Հետազոտություններից հետո, ըստ անհրաժեշտության, ծնողներին կտրամադրվի համապատասխան բուժօգնություն՝ ընդհուպ կկատարվեն վիրահատական միջամտություններ: Նախաձեռնությունը լինելու է շարունակական:

Ծրագրի մեկնարկի շրջանակում բժշկական կենտրոնում կազմակերպվել է նաև հուշ-ցերեկույթ, որին զոհված զինծառայողների ծնողների հետ միասին ներկա են գտնվել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ էդուարդ Շարմազանովը, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձիք:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ընդգծելով բժշկական կենտրոնի դերը առողջապահության ոլորտում և զինծառայողների ընտանիքների ու ազատամարտիկների հանդեպ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքը, շնորհակալություն է հայտնել բժշկական կենտրոնին նախաձեռնության համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---