Գարեթ Բեյլը կմնա «Ռեալում»

Գարեթ Բեյլը կմնա «Ռեալում»

PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ու մարզիչները չեն պատրաստվում այս տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել կիսապաշտպան Գարեթ Բեյլին:

Ուելսացին անձեռնմխելի ֆուտբոլիստի կարգավիճակ ունի, քանի որ արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի կասկածում, որ նա օգուտ կբերի թիմին: Ինքը Բեյլը ևս մտադիր չէ փոխել թիմը, Marca-ին հղումով գրում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ Բեյլը հայտարարել էր, ցանկանում է շատ տիտղոսներ նվաճել «Ռեալի» և նրա երկրպագուների համար:

Մադրիդյան մեկ այլ պարբերական՝ AS-ը հաղորդել է, որ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է Ֆրանսիայի փոխչեմպիոն ՊՍԺ-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---