Ծաղկաձորի EPIC ռոք փառատոնը՝ ԱՊՀ երաժշտական իրադարձությունների թոփ 5-ում

Ծաղկաձորի EPIC ռոք փառատոնը՝ ԱՊՀ երաժշտական իրադարձությունների թոփ 5-ում

PanARMENIAN.Net - Զբոսաշրջային ՏուրՍտատ գործակալությունը կազմել է 2017-ի ամառային սոզոնի ԱՊՀ երկրների և Վրաստանի բաց երկնքի տակ (Open air) կազմակերպվող ամենահայտնի երաժշտական փառատոնների վարկանիշը:

Առաջին հնգյակի մեջ են ներառվել Վրաստանի GEM Fest-ը (Անակլիա), Rock for Bobrov (Մինսկ), «Տապ» (Բաքու), FourЭ (Ալմաթի) և Ծաղկաձորի EPIC Rock Fest Armenia փառատոնները:

Վարկանիշը կազմված է փառատոնների կազմակերպիչների կողմից տրամադրված տվյալների արդյունքներով:

Օգոստոսի 12-ին և 13-ին Հայաստանում տեղի կունենա EPIC միջազգային ռոք փառատոնը, որը կանցնի Ծաղկաձորում: Փառատոնի շրջանակում ելույթ կունենան հայտնի հայկական Dogma, Vostan Hayots, Vordan Karmir, Empyray, Rozen Tal, Nemra, Vishup, Black Marrows խմբերը և այլոք:

Փառատոնին մասնակցության համար տոմսերը հասանելի են միջոցառման ֆեյսբուքյան էջում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---