ՊԵԿ նախագահ. «Ես չգիտեմ՝ մանր ձուկ, խոշոր ձուկ՝ ինչ նկատի ունեք»

ՊԵԿ նախագահ. «Ես չգիտեմ՝ մանր ձուկ, խոշոր ձուկ՝ ինչ նկատի ունեք»

PanARMENIAN.Net - ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, անդրադառնալով ՊԵԿ աշխատակիցների ձերբակալություններին, նշել է, որ դա նորմալ երևույթ է. «Եթե որևէ մեկը իր աշխատանքի ընթացքում խախտում է իր լիազորությունները, բնական է, որ ՀՀ գործող օրենքների շրջանակում պետք է պատասխան տա»:

Այն դիտարկմանը, թե, այսպես կոչված, մանր ձկներին են ձերբակալում, նա պատասխանեց. «Ես չգիտեմ՝ մանր ձուկ, խոշոր ձուկ՝ ինչ նկատի ունեք», գրում էA1plus.am-ը:

Նա հավելել է. «Կրճատումների արդյունքում ես չեմ բացառում, որ լինեն սուբյեկտիվ մոտեցումներ, որովհետև մեկ ամսվա մեջ ամբողջ աշխատանքներն իրականացնելու համար, իհարկե, դժվար է եղել: Այն աշխատակիցները, որոնք բարեխիղճ աշխատել են և միգուցե դուրս են մնացել աշխատանքից, մեր տեսադաշտից դուրս չեն մնա։ Ինչ վերաբերում է խոշոր տնտեսվարղներին ստվերից դուրս բերելուն, ապա, վստահեցնում եմ, որ ամեն օր աշխատում ենք։ Իսկ «Քեթրին գրուպ»-ում ստուգումներ կատարվում են։ «Քեթրին գրուպը» տնտեսվարող սուբյեկտ է և եթե այստեղ առաջանա ցանկացած խնդիր, բնական է` կլինեն ստուգումներ»:

Հարցին, թե կա արդյոք մի խոշոր ընկերություն, որը երկար տարիներ գործել է ստվերի դաշտում և ՊԵԿ գործունեության արդյունքում դուրս է բերվել ստվերից, Հարությունյանը պատասխանել է. «Եթե իմ վերջին ամսվա գործունեությունը տեսել եք, ապա մենք երբեք մեր հաջողությունները չենք հանրայնացրել և բարձրաձայնել, դրա համար թույլ տվեք այդ հարցին չպատասխանել։

Կարող ենք արձանագրել, որ հարկային եկամուտների աճ կա, և կարող եք փաստել, որ կա առաջընթաց: Հարկային գաղտնիք կա: Ցանկացած տնտեսվարող իր աշխատանքի ընթացքում կարող է թույլ տալ սխալ: Ստուգման ընթացքում այդ սխալները ի հայտ են գալիս և շտկվում են, որի արդյունքում պետբյուջե տուգանքի պատճառով գումարներ են վճարվել»:

Վարդան Հարությունյանը մայիսի 27-ին տեղեկացրել է, որ ՊԵԿ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում հունվարի 1-ից մինչ օրս աշխատանքից ազատվել են 200-ից ավելի աշխատակից:

Ադրբեջանական խնձորի գործով մի քանի մաքսային տեսուչ է ձերբակալվել:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---