Քեթի Փերին ու հարավկորեական բենդի 7 մեներգիչը՝ համացանցի ամենաազդեցիկ մարդիկ27 հունիսի 2017 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Time ամսագրի կազմած «Համացանցի 25 ամենաազդեցիկ մարդկանց» ամենամյա վարկանիշում 2017-ին տասը երաժիշտ է ընդգրկվել՝ Քեթի Փերին, Chance the Rapper-ը, Ռիհաննան ու հարավկորեական BTS բենդի 7 մեներգիչը: Քեթի Փերին, ի դեպ, դարձել է առաջին օգտատերը, որն ավելի քան 100 մլն հետևորդ է հավաքել Twitter-ում: BTS խումբը ցանկում ընդգրկվել է ամբողջ կազմով տարբեր ինտերնետ-պլատֆորմաներում իր երաժշտությունը հաջողությամբ տարածելու համար, գրում է Lenta.ru-ն: Ռիհաննան առանձնացել է նրանով, որ սոցցանցերում իր էջերի միջոցով ակտիվ շփվում է երկրպագուների հետ ու պատասխանում իրեն չհավանողներին: Հիփ-հոփ կատարող Chance the Rapper-ը նույնպես հայտնվել է ցանկում իր երաժշտությունն առաջ տանելու համար՝ նրա Coloring Book ալբոմը դարձել է առաջինը, որը տարածվել է միայն ինտերնտ-սթրիմինգի միջոցով ու ներառվել Billboard 200-ի չարթերում: Վարկանիշում ընդգրկվել է նաև բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը՝ Հարրի Փոթերի մասին գրքերի հեղինակը: Հունիսի 13-ին Forbes Woman-ի ռուսական խմբագրությունը Ռոուլինգին անվանել էր աշխարհի ամենահարուստ գրողը: Մինչև այդ ամերիկյան Forbes-ը հրապարակել էր ամենաբարձր վարձատրվող աստղերի ցանկը, որը գլխավորել էր Դիդդի կեղծանվամբ հայտնի ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |