Գյումրիի բրենդ է մշակվում

Գյումրիի բրենդ է մշակվում

PanARMENIAN.Net - Գյումրի քաղաքի համար բրենդ են մշակում: Deem Communications PR և մարքեթինգային ընկերությունը որպես ներդրում նախաձեռնել է Գյումրիի բրենդի մշակման և առաջխաղացման ծրագիրը՝ համագործակցելով Գյումրիի համայնքապետարանի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի հետ:

Հունիսի 27-ին ծրագրի ղեկավար, Deem Communications ընկերության ստեղծագործական տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը և Գյումրիի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը պաշտոնապես հայտարարել են ծրագրի մեկնարկը:

Միջոցառմանը ներկա էին նաև Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Գյումրու համայնքապետարանի այլ ներկայացուցիչներ, ծրագրի աջակիցներ:

Գյումրու ինքնությունը հասկանալու և արտացոլելու համար՝ Deem Communications-ը նախաձեռնել է քննարկումների շարք, հանրային հարցումներ ու ուսումնասիրություններ քաղաքի պատմամշակութային ժառանգության, տնտեսության, բիզնես միջավայրի և այլ ոլորտների վերաբերյալ, որոնք հիմք կծառայեն բրենդի մշակման համար: Ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կազմված Գյումրիի զարգացման ծրագրերում և նախագծերում ներգրավված փորձագետներից, մշակութային, տնտեսական և բիզնես ոլորտների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից:

«Մեր նպատակն է խթանել Գյումրու տնտեսական զարգացումը, որպեսզի այն դառնա կենսունակ շուկա բոլորիս համար՝ իր հարուստ մշակույթի, ավանդական ու նոր ոլորտների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ու նորարարության միջոցով: Մեզ ոգեշնչում է գյումրեցիների հաստատակամությունն ու տոկունությունը, հետևաբար մենք և մեր գործընկերները ցանկանում ենք նպաստել այս քաղաքի վերածննդին»,- նշում է ծրագրի ղեկավար, DEEM-ի ստեղծագործական տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը:

Ծրագրի ավարտը նախատեսվել է 2017-ի դեկտեմբերին: Ծրագիրն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում կամփոփվեն իրականացվող ուսումնասիրությունների արդյունքները, իսկ երկրորդ փուլում կմշակվի Գյումրու բրենդը, որը կներկայացվի դեկտեմբերին:

Կարդացեք նաև՝ ՀՀ ազգային բրենդի ստեղծման առանձնահատկությունները. «Պատմությունն այնպես էլ չսկսվեց»

Զարմինե Զեյթունցյան. Պետք չէ Հայաստանը զբոսաշրջիկներին ներկայացնել որպես ծանր անցյալ ունեցող երկիր

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---