Էրդողան. Պատրաստ ենք նոր խոշոր գործողության Սիրիայի հյուսիսում

Էրդողան. Պատրաստ ենք նոր խոշոր գործողության Սիրիայի հյուսիսում

PanARMENIAN.Net - Թուրքիան պատրաստ է նոր խոշոր ռազմական գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում և նույնիսկ իր վերահսկողության գոտում ներառել Մանբիջ և Ռաքքա քաղաքները` թույլ չտալով այնտեղ քրդական պետություն ստեղծել: Այս մասին Իզվեստիային հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա շեշտել է՝ Անկարան թույլ չի տա, որ Սիրիայի հյուսիսում քրդական պետություն ստեղծվի և «չնչին սպառնալիքի» դեպքում պատրաստ է ևս մեկ մասշտաբային գործողություն անցկացնել:

Իրաքցի քրդերը մտադիր են սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնել: Որոշումը կայացվել է հունիսի 7-ին Իրաքի ազգությամբ քուրդ քաղաքական գործիչների հանդիպմանը քրդական ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանիի հետ Էրբիլում:

Իրաքցի քրդերին կառաջարկեն պատասխանել հետևյալ հարցին: «Կո՞ղմ եք անկախ Քրդստանին»: Հանրաքվեն նախատեսվում է անցկացնել նաև քրդական ինքնավարության սահմաններից դուրս, երկրի հյուսիսում, օրինակ, Քիրկուկում, որը նավթի խոշոր հանքավայրի հարևանությամբ է գտնվում, գրում է Deutsche Welle-ն:

Իրաքցի քրդերի առաջնորդ Բարզանին 2014-ին արդեն փորձել էր Քրդստանի անկախացման վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Այն ժամանակ ևս արծարծվել է նաև վիճահարույց շրջանների, այդ թվում Քիրկուկի հարցը: Կառավարական զորքերը հեռացել են այդ շրջանից ԻՊ հարձակման հետևանքով, որից հետո իրենց հսկողությունն են հաստատել քրդերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---