ԵԽԽՎ-ն հակակոռուպցիոն 2 զեկույց է ընդունել28 հունիսի 2017 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվել ու ընդունվել է 2 առանձին զեկույց, որոնք միտված են պայքարել կոռուպցիայի դեմ։ Միշել Նիկոլետիի պատրաստած «Քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարելու համար կառավարման մեջ ամբողջականության խթանումը» բանաձևում ասվում է, որ Եվրոպական ժողովրդավարությունների, այդ թվում նաև Եվրոպական ինստիտուտների համար, կոռուպցիայի դեմ պայքարն ու ժողովրդավարական ինստիտուտների արդյունավետության նկատմամբ վստահության վերականգնումը պետք է լինի առաջնահերթություն։ Կոռուպցիայի դեմ պայքարի համար առաջարկվում է խթանել հանրային կյանքի թափանցիկությունը բոլոր մակարդակներում, մասնավորապես ընդունելով եկամուտների, ակտիվների ու ֆինանսական այլ միջոցների հայտարարագրման մեխանիզմներ ու դրանց հասանելիություն հանրության համար, ինչպես նաև անկախ վերահսկող մարմինների ստեղծում ու լոբբիստական գործունեության կարգավորում, գրում է Panorama.am-ը։ Կարևոր դեր է հատկացվում ԶԼՄ-ներին կոռուպցիայի դեմ պայքարի համար՝ միևնույն ժամանակ կանոնակարգելով, որ ԶԼՄ-ները կապահովեն մամուլի ազատությունն ու պատասխանատվությունը։ ԵԽԽՎ-ում կոռուպցիայի դեմ պայքարի համար առաջարկվում է խստացնել Կոնոնակարգը, աջակցել անկախ հետաքննական մարմնի գործունեությանը, որը պետք է ուսումնասիրի ԵԽԽՎ պատգամավորների նկատմամբ կոռուպցիոն պնդումները։ «Ուժեղ ժողովրդավարությունը հակակառուպցիոն լավագույն գործիքն է։ Անընդունելի վարքագիծը թուլացնում է սոցիալական արդարությունն ու խթանում պոպուլիզմը»,-ասել է զեկուցող Միշել Նիկոլետին։ Գուլսուն Բիլգեհանի «Կոռուպցիայի խորհրդարանական քննություն․խորհրդարանական գործակցությունը հետաքննական լրատվամիջոցներ հետ» զեկույցում նշվում է, որ հետաքննական լրագրությունը կոռուպցիայի դեմ պայքարի համար առանցքային զենք է։ ԵԽԽՎ-ն ազգային խորհրդարաններին խրախուսում է ակտիվորեն փնտրել համագործակցության ուղիներ հետաքննող լրագրողների ու լրատվամիջոցների հետ՝ լավ կառավարման խթանման համար, ինչպես նաև ճանաչել «բացահայտման իրավունքը» (whistleblowing) այն բոլոր դեպքերում, երբ ինֆորմացիան բացահայտվում է հստակ հանրային շահից ելնելով։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կկրճատվի հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակաները ոչ պիտանի են ճանաչվում Գիշերամիզությունը, թեթև մտավոր հետամնացությունը, կիստաները այլև բանակից ազատվելու հիմք չեն լինի Team-ը` CaseKey կրթական ակադեմիայի գործընկեր Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել Մարուքյան. Համոզում էին, որ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, սկանդինավյանը կգա՝ սպասում ենք «Այս ամենն ասողները թո՛ղ դուրս գան ու պահանջեն, որ սկանդինավյան խաղաղապահները գան Արցախ»,–գրել է նա Վարչապետ․ Տավուշի համայնքներից մարդիկ կներգրավվեն սահմանազատման աշխատանքային խմբում Փաշինյանի խոսքով` այժմ մեր լարվածությունն ավելի շատ Կիրանց և Բերքաբեր համայնքների հետ է կապված |