Դեսպան. ՀՀ-ն հուսով է լքել ԱՄՆ-ի՝ վերահսկվող ներմուծմամբ երկրների ցանկը

Դեսպան. ՀՀ-ն հուսով է լքել ԱՄՆ-ի՝ վերահսկվող ներմուծմամբ երկրների ցանկը

PanARMENIAN.Net - Երևանը հուսով է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ Հայաստանը ներմուծվող ապրանքների համար պարտադիր ստուգման ենթակա երկրների ցանկից հանելու վերաբերյալհամաձայնագիր կնքել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, հաղորդում է Sputnik-ը:

«Մենք իրավական հարթակում գտնվող մի քանի համաձայնագիր ունենք՝ կրկնակի հարկման բացառման և Հայաստանը վերահսկվող ներմուծմամբ երկրների ցանկից հանելու վերաբերյալ, և մենք ուզում ենք ստորագրել դրանք»,- ասել է Հովհաննիսյանը:

Նա նշել է նաև, որ տեղեկատվական տեխնոլոգիրաների սեկտորը Հայաստանում բարեհաջող զարգանում է:

«Մենք ուզում ենք մինչև [ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև] հաջորդ հանդիպումը շրջանակային համաձայնագիր նախապատրաստել: Մենք հարցը քննարկել ենք ամերիկացիների հետ և աշխատում ենք դրա վրա: Հոկտեմբերին մենք կմիանանք ԱՄՆ-ՀՀ միջկառավարական աշխատանքային խմբի հանդիպմանը, և այս համաձայնագիրն օրակարգում կլինի»,- հավելել է դեսպանը:

2015-ի սեպտեմբերին Վաշինգտոնն ու Երևանն առևտրի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր են ստորագրել, որը պետք է օգնի կողմերին որոշել այն ոլորտները, որոնք նպաստում են փոխադարձ առևտրի ու ներդրումների զարգացմանը:

ԱՄՆ մարդահամարի բյուրոյի գնահատմամբ, 2015-ին ԱՄՆ-ից ՀՀ էքսպորտը կազմել է $43.6 մլն, իսկ իմպորտը՝ $42.6 մլն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---