Սահակյանն այցելել է Քաշաթաղ. Ծանոթացել է բերքահավաքին

Սահակյանն այցելել է Քաշաթաղ. Ծանոթացել է բերքահավաքին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին այցելել է Քաշաթաղի շրջան եւ տեղում ծանոթացել բերքահավաքի եւ շրջանում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին:

Լճաշեն գյուղում նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի եւ շրջանի հարավային թևի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են համայնքների սոցիալ-տնտեսական ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է հանրապետության հարավային հատվածում տեղակայված զորամասերից մեկը և ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնանատար այլ անձինք:

Կարդացեք նաև՝ Քաշաթաղը լինելու է ԼՂՀ իշխանությունների և անձամբ նախագահ Սահակյանի ուշադրության կենտրոնում

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---