«Սասնա ծռերի» գործով դատին լարված իրավիճակ է

«Սասնա ծռերի» գործով դատին լարված իրավիճակ է

PanARMENIAN.Net - Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով դատական նիստի մեկնարկից առաջ, միջադեպ է տեղի ունեցել ոստիկանների և «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալների միջև։

Ոստիկանները դահլիճից ուժի գործադրմամբ հեռացրել են ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանին, այնուհետ՝ Արեգ Կյուրեղյանին, Սեդրակ Նազարյանին։

«Բոլոր ամբաստանյալները ցանկանում են հեռանալ, բայց ինչն է պատճառը՝ պարզ չէ. ապակիներից այս կողմ չի լսվում, թե ինչ է կատարվում, միայն երևում է, որ ամբաստանյալները բղավում են», - հայտնում է «Ա1+»-ը:

Ավելի ուշ պաշտպան Արա Ղարագյոզյանը լրագրողներին տեղեկացրել է, որ վիճաբանությունն սկսվել է այն բանից հետո, երբ իր պաշտպանյալն իրեն ցանկացել է թուղթ փոխանցել։ Ուղեկցող գումարտակի աշխատակիցը վերցրել է թուղթն ու պատռել, ինչից հետո էլ առաջացել է քաշքշուկը։

Պաշտպանը նաև տեղեկացրել է, որ Արեգ Կյուրեղյանին տանելուց հետո ծեծի ձայներ են լսվել։ Այս պահին Կյուրեղյանը դատարանի դահլիճում չէ, դատական նիստն սկսված չէ։

Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում «Սասնա ծռեր» խմբավորման 14 անդամի՝ Արայիկ Խանդոյանի, Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արմեն Լամբարյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի և մյուսների գործով երկրորդ դատական նիստն անցկացվել էր ընդհատումներով:

2016-ի հուլիսի 17-ից՝ 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---