Երևանում ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոն կանցկացվի

Երևանում  ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոն կանցկացվի

PanARMENIAN.Net - Երևանում կանցկացվի ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոն: ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հունիսի 28-ին ընդունել է մեր երկրում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին:

Ռոստոմյանն ու դեսպանը քննարկել են աշնանը Երևանում կայանալիք ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնի կազմակերպական մի քանի հարցեր:

Էյջի Տագուչին տեղեկացրել է, որ փառատոնի շրջանակներում ցուցադրական ելույթներով հանդես են գալու Հայաստանի ձյուդոյի, կարատեի և այլ ճապոնական մարտարվեստների մարզաձևերի ֆեդերացիաների մարզիկները, ինչպես նաև Ճապոնիայից հրավիրված վարպետներ:

Իսկ Ռոստոմյանն ասել է. «Ինչպես գիտենք, 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցելու են նաև կարատեիստները: Վստահ եմ, որ փառատոնի շրջանակներում այս մարզաձևի ճապոնացի վարպետների կողմից անցկացվող վարպետության դասերը կօգնեն հայ կարատեիստներին՝ կատարալագործվել և հաջող հանդես գալ «Տոկիո-2020»-ում»:

Ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնը Հայաստանում կանցկացվի 2-րդ անգամ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---