Ադրբեջանական ավիաընկերությունը սպառնացել է լուծել «հայկական ձևով հնդկահավի» հարցը (վիդեո) 28 հունիսի 2017 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում AZAL ավիաընկերության ներկայացուցիչ Ռահիբ Իսաևը սպառնացել է լուծել «հայկական ձևով հնդկահավի» հարցը, նշելով, որ այդ կերակրատեսակը ոտնահարում է ադրբեջանցիների ազգային զգացմունքները։ Այդ տեղեկությունը հայտնվել է ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում։ Վերջին օրերին սոցցանցերում տեսանյութ է պտտվում, թե ինչ իրարանցում է ստեղծել «Աէրոֆլոտով» Բաքու մեկնող ուղևորների շրջանում նրանց առաջարկված հայկական ձևով պատրաստված հնդկահավը։ Իսաևի խոսքով, ցանկացած ավիաընկերություն պետք է հաշվի առնի իր հաճախորդնրի ցանկությունները, և Մոսկվա–Բաքու չվերթի ուղևորներին «հայկական ձևով հնդկահավ» առաջարկելը սխալ էր։ Նա խոստացել է դիմել «Աէրոֆլոտ»` այդ սխալն ուղղելու խնդրանքով, գրում է Նովոստի Արմենիան: Ինչպես նշվում է «Աէրոֆլոտ» ավիաընկերության պաշտոնական կայքում, ավիաընկերության էկոնոմ կարգի ուղևորների կերակրացանկը մշակել է «Աէրոմար» ընկերության շեֆ խոհարար Թիերի Մոնը, ով բիզնես–ավիացիայում աշխատանքային հսկայական միջազգային փորձ ունի։ Կախված ուղղությունից, թռիչքի ժամից և տևողությունից` «Աէրոֆլոտի» չվերթերի ուղևորներին առաջարկվում են նախաճաշ, ճաշ կամ նախուտեստներ։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |