ԱՄՆ-ն հանդես է գալիս հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման օգտին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն շատ կցանկանար, որ հայ-թուրքական հարաբերությունները նորմալանան եւ հայ-թուրքական սահմանը բացվի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը: «Մենք կոչ ենք անում երկու երկրների կառավարություններին երկխոսություն սկսել: ԱՄՆ կառավարությունը համոզված է, որ որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ: Միեւնույն ժամանակ մենք շարունակում ենք պնդել, որ Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը վերանայվի, քանի որ այն խոչընդոտում է խոսքի ազատությանն ու արտահայտմանն այդ երկրում»,-ընդգծել է ամերիկացի դիվանագետը:



Նշենք, որ Անկարան փակել է հայ-թուրքական սահմանը 1993 թվականին ղարաբաղյան հակամարտության պատճառով: Երկու երկրների միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ: Թուրքիան պահանջում է Հայաստանից հրաժարվել մեկուկես միլիոն հայերի կյանք խլած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---