ԱԺ-ն 2016-ին 4.7 մլրդ դրամ է ծախսել. 74.1%-ը վճարված աշխատավարձերն են

ԱԺ-ն 2016-ին 4.7 մլրդ դրամ է ծախսել. 74.1%-ը վճարված աշխատավարձերն են

PanARMENIAN.Net - 2016-ին Ազգային Ժողովին պետական բյուջեից հինգ հիմնական ծրագրի մասով հատկացվել է 4 մլրդ 787 մլն 473.000 դրամ, փաստացի ծախսերը կազմել են 4 մլրդ 766 մլն 932.000 դրամ:

22 մլն 500 դրամ վերադարձվել է պետական բյուջե: Այս տվյալները հրապարակել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության՝ ԱԺ եկամուտների և ծախսերի կատարողականը: Նրա խոսքով, կատարողականը կազմել է 99.7 տոկոս:

Նա մանրամասնել է. «Առաջինը՝ ԱԺ աշխատակազմի ու պատգամավորների պահպանման ծրագիրն է, որով ծախսվել է 4 մլրդ 489 մլն 983.000 դրամ, որից 3 մլրդ 325 մլն դրամը կամ 74.1 տոկոսը կազմում են վճարված աշխատավարձերը: Կոմունալ ծառայությունների, գործողումների, ներկայացուցչական, տրանսպորտային ծախսերը կազմել են 1 մլրդ 164 մլն դրամ»:

Երկրորդ ծրագիրը միջազգային կառույցների անդամակցության վճարներն են, որը կազմում է 192.5 մլն է: 2016-ին իրականացվել է վարչական օբյեկտների հիմնանորոգման ծրագիր՝ արժեքը կազմել է 82 մլն դրամ: Պետական աշխատողների և ծառայողների սոցիալական փաթեթով ապահովելու ծրագրով ծախսվել է 41 մլն դրամ, ծրագիրն ունի 592 շահառու: ԱԺ աշխատակազմի վերապատրաստման ծրագրով ծախսվել է 240.000 դրամ, վերապատրաստվել է 25 մասնագետ:

Անդրադառնալով կատարված աշխատանքներին, ԱԺ աշխատակազմի ղեկավարն ասել է՝ վերանորոգվել է ԱԺ վարչական շենքը, փոխվել են պատուհանների մի մասը, տնտեսական մասնաշենքը, պոմպակայանն է թարմացվել, ավտոտնտեսության շենքում են կատարվել որոշակի աշխատանքներ, թարմացվել են ջրամատակարարման ու կոյուղատար համակարգի որոշ հատվածներ:

ԱԺ աշխատակազմի խիստ ուռճացված լինելու մասին բազմիցս բարձրաձայնվել է: ԱԺ նախագահի օգնականներն ու խորհրդականները, պատգամավորի օգնականներն ու փորձագետները մոտ 800 հոգի են կազմում: Տեղեկություններ կան, որ ԱԺ աշխատակազմը զգալիորեն կրճատվելու է:

Կարդացեք նաև՝ Խնայողություն, թե գործազրկության աճ. Որն է Հայաստանի «անօգուտ» աշխատուժը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---