Մահացել է «Իվանուշկի International»-ի նախկին մեներգիչ Օլեգ Յակովլևը

Մահացել է «Իվանուշկի International»-ի նախկին մեներգիչ Օլեգ Յակովլևը

PanARMENIAN.Net - Մոսկվայում 47 տարեկանում կյանքից հեռացել է «Իվանուշկի International» խմբի նախկին մեներգիչ Օլեգ Յակովլևը: Այդ մասին հունիսի 29-ին Instagram-ի միջոցով տեղեկացրել է նրա քաղաքացիական կինը և պրոդյուսեր Ալեքսանդրա Կուցելովը:

«Այսօր՝ ժամը 7:05-ին, մահացավ իմ կյանքի գլխավոր տղամարդը»,- գրել է նա, հաղորդում է Lenta.ru-ն:

Երաժիշտը ծանր վիճակով գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: Նա հոսպիտալացվել էր ծանր երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ: Հիվանդացության պատճառները չեն մանրամասնվում:

Յակովևը «Իվանուշկի International»-ի կազմում ելույթ էր ունենում 1998-ից: 2013-ին նա լքել էր խումբը՝ անհատական կարիերայի համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---