ՀՀ-ում 2029 աղբանոցից 1480-ը փակվել է

ՀՀ-ում 2029 աղբանոցից 1480-ը փակվել է

PanARMENIAN.Net - «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում 2017 թվականի հունիսի 27-ի դրությամբ գույքագրված, քարտեզագրված և անձնագրավորված 2029 (494,61 հա) աղբանոցից փակվել է 1480-ը, փակման ենթակա է ևս 272 աղբանոց: Այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի մամուլի քարտուղար Կարինե Մանգասարյանը:

ՀՀ մարզերի և համայնքների աղբահանության և սանիտարական մաքրման շրջանակներում 126 համայնք 39 մասնավոր ընկերության է պատվիրակել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները, իսկ 97 համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնելու համար տնտեսվարող սուբյեկտների հետ կնքվել են մոտ 8500 պայմանագիր:

Մանգասարյանը նաև տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ առկա է 277 հիմնական աղբավայր, սակայն մինչև 2018 թվականի մայիսի 27-ը հանրապետությունում նախատեսվում է ունենալ 117 արտոնագրված աղբավայր: Իսկ մինչև 2017 թվականի սեպտեմբեր ամիսը կհաստատվի աղբավայրերի արտոնագրման չափանիշները, նախատեսվում է նաև կատարել օրենսդրական փոփոխություններ:

Այս մասին հունիսի 29-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին և մարզպետներին հանձնարարել է երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի կարգավորման և պատասխանատվության միջոցների կիրառման ուղղված օրենսդրական փաթեթը, աղբավայրերի արտոնագրման չափանիշները, ապահովել հուլիսի 29-ին երկրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը:

Ինչպես նաև, հանձնարարել է մինչև դեկտեմբերի 30-ը ձեռնարկել միջոցներ՝ ներկայումս առկա 549 աղբանոցի թիվը կրկնակի կրճատելու ուղղությամբ, կառավարության աշխատակազմ ներկայացնել Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգերը։

Այնուհետև վարչապետը դիմել է նախարար Դավիթ Լոքյանին, հետաքրքրվելով, թե երբ պատրաստ կլինի օրենսդրական նախաձեռնությունը, որի նպատակն է համապատասխան ծառայություններ և տուգանքներ կիրառել օրինազանցների նկատմամբ։

«Պարոն վարչապետ, նախարարությունում ավարտվել է օրենքի նախապատրաստման հարցերը, առաջիկայում մենք այն կքննարկեն պարոն Հարությունյանի մոտ և ամենաուշը օգոստոսի առաջին տասնօրյակում կներկայացնենք կառավարության հաստատմանը, սեպտեմբերի սկզբին կմտնի Ազգային ժողով», -ասել է նա, մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը:

Պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը համամոլորակային խնդիր է դարձել: Աշխարհում աղբի 75% կազմում են պոլիէթիլենային տոպրակները: Դրանք բնության մեջ շատ երկար են քայքայվում՝ 100-400 տարվա ընթացքում: Հայաստանում նախատեսվում է մինչև տարեվերջ մշակել պոլիէթիլենային փաթեթավորման եղանակից աստիճանաբար թղթային փաթեթավորման եղանակին անցնելու մեխանիզմներ:

Ծրագիրն իրականացվելու է «Մաքուր Հայաստան» նախաձեռնության շրջանակում:

Կարդացեք նաև՝ «Թռչող տոպրակների» երկիր. Ինչու հրաժարվել պոլիէթիլենից

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---