Ուսումնավարժանք՝ պայթյուն ու հրդեհ Երևանի մետրոյում

Ուսումնավարժանք՝ պայթյուն ու հրդեհ Երևանի մետրոյում

PanARMENIAN.Net - Հունիսի 30-ին՝ ժամը 22.00-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում կանցկացվի ուսումնավարժանք, թեման՝ «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում»:

Սցենարի համաձայն՝ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով հրդեհ է բռնկվել շարժակարգի վագոններից մեկում: Արդյունքում կա 4 տուժած: Դեպքի վայր են ժամանում ՀՀ ԱԻՆ ԱԻ արձագանքման խումբերը, ՓԾ մոնիտերինգի և հոգեբանական աջակցության բաժինները, ՀՆՓԱԻԿ խումբը, ՀՀ ոստիկանության, «Շտապ բուժօգնության» «Երևան Ջուր», «Երևանգազ» ԳԳՄ-ի և «Էլ.ցանց» վթարային խմբերը և բրիգադները: Երկրորդ փուլում պայթյուն է տեղի ունեցել շարժակազմում, որը դուրս էր եկել «Երիտասարդական» կայարանից և շարժվում էր «Հանրապետության հրապարակ» կայարան: Թիվ 2 կանչով «Հանրապետության հրապարակ» կայարան են մեկնում ԱԻՆ տարբեր ՀՓՋ-ների մարտական հաշվարկները:

Վաժանքը կազմակերպել է արտակարգ իրավիճակների նախարարությունը: Դրա նպատակներն են՝

-կատարելագործել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների դեպքում:

-ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը ստեղծված իրավիճակում

-կատարելագործել անձնակազմերի գործնական հմտությունները փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ:

Ուսումնավարժությանը, բացի ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումներից, կմասնակցեն նաև մետրոպոլիտենի կազմավորումները, մետրոպոլիտենի պահպանության ոստիկանության 10 աշխատակից և 90 նմանակող, ՀՀ ոստիկանության կենտրոն բաժնից և Ճանապարհային ոստիկանությունից՝ 2-ական կարգախմբեր, «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ից՝ 2 բրիգադ, «Երևան Ջուր» ՓԲԸ-ից, «Երևանգազ» ԳԳՄ-ից և «Էլ.ցանց» ՓԲԸ-ից՝ մեկական վթարային խմբեր:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---