Փաշինյան. Խանդոյանին և Կյուրեղյանին բռնության ենթարկելու փաստը պաշտոնապես արձանագրված է

Փաշինյան. Խանդոյանին և Կյուրեղյանին բռնության ենթարկելու փաստը պաշտոնապես արձանագրված է

PanARMENIAN.Net - ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ Կյուրեղյանին և Արայիկ Խանդոյանին այցելելու:

Փաշինյանը տեղեկացվել է, որ Ավան և Նոր Նորքի դատարանում նրանց հանդեպ բռնության վերաբերյալ արձանագրում է կատարվել ՔԿՀ-ի մատյանում: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում:

««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ես ստացել եմ պաշտոնական հաստատում՝ Կյուրեղյանի և Խանդոյանի նկատմամբ բռնությունների վերաբերյալ: Հիմնարկի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ նրանց մարմինների վրա բոլոր վնասվածքերը արձանագրվել են, այդ վնասվածքների մասին արձանագրությունն ուղարկվել է գլխավոր դատախազություն և նախաքննությունն իրականացնող մարմնին:

Ենթադրվում է, որ դատարանը նույնպես դրա մասին կտեղեկանա: Այսինքն՝ բռնությունների փաստը պաշտոնապես արձանագրված է, և գործին ընթացք է տրված»,- ասել է Փաշինյանը:

Հունիսի 28-ին Ավան և Նոր Նորքի դատարանում՝ նկուղային հարկում, ծեծի է ենթարկվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը. աչքերի տակ սևացած է, կան նաև այլ կապտուկներ: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել պաշտպան Արայիկ Պապիկյանը՝ տեղեկացնելով, որ պաշտպան Արա Ղարագյոզյանը ավելի ուշ տեսակցել է Արայիկ Խանդոյանին:

«Արայիկ Խանդոյանին հասցված վնասվածքները՝ վնասել են աջ աչքի շրջակայկքը, հարվածներ են հասցրել գլխին, հարվածներ են հասցրել երիկամներին;երկու ոտքերի վրա առկա են արյունազեղման հետքեր և կապտուկներ»,- գրել է Պապիկյանը:

Կարդացեք նաև՝ Արայիկ Խանդոյանին ծեծելու դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---