Նախարար. Ծիրանի գինը շուկան է որոշում

Նախարար. Ծիրանի գինը շուկան է որոշում

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ծիրանի մթերման գնին, մասնավորապես, գյուղացիների բողոքին՝ ասել է, որ շուկայական հարաբերություններ են, շուկան է որոշում ապրանքի գինը:

«Կան մի քանի ընկերություններ, որոնք արտահանում են և կան բազմաթիվ տնտեսություններ, որոնք արտադրում են ծիրանը, շուկան է այսօր որոշում գինը, մենք չենք կարող կոորդինացնել գինը, իսկ այլ բողոքների պարագայում կան արդեն այլ գերատեսչություններ, որտեղ կարելի է դիմել, եթե կա որևէ օրենքի հստակ խախտում»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը:

Հարցին, թե արդյոք ճիշտ են այն հրապարակումները, որ արտահանող կազմակերպությունները համաձայնության են եկել և արհեստականորեն գցում են գինը, նախարարը նշել է, որ դրա համար կա հակամրցակցային կոմիտե, որին կարող են դիմել:

«Կոմիտեն է հաստատում, թե որ ընկերությունն է համարվում գերիշխող, դա իրենց գործառույթն է: Իմ կարծիքով` անցած տարի նույնն է եղել շուկայում՝ գինը բարձրից իջել է: Երբ բերքը շատ է, գինը պետք է իջնի, ես չեմ կարծում, որ բերքը քիչ լիներ գինը կնվազեր»,- ընդգծել է Առաքելյանը:

Հանրապետությունում մեկնարկել է ծիրանի մթերումների գործընթացը: Հունիսի 26-ից ծիրանի մթերումներ է սկսել իրականացնել «Աբրիկոն» ՍՊԸ-ն՝ ՀՀ Արարատի մարզի Արալեզի գինու գործարանի մթերման կետում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---