Դիլիջանի պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները կկանոնակարգվեն

Դիլիջանի պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները կկանոնակարգվեն

PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին գործադիրը հավանություն է տվել Դիլիջան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման ծրագրի հայեցակարգից բխող խնդիրների լուծման միջոցառումների ծրագրին:

Որոշման հիմնավորման մեջ ասված է, որ այն ուղեցույց կհանդիսանա Դիլիջան համայնքի պատմամշակութային հիմնավորման նախագծի մշակման համար, ինչը թույլ կտա համակարգել և կանոնակարգել քաղաքի պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության խնդիրները՝ նպաստելով քաղաքի պատմագեղագիտական գրավչության աճին, զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև քաղաքի բնակչության զբաղվածության հարցերի լուծմանը:

Պատմամշակութային հիմնավորման նախագիծը կազմում է Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծի բաղկացուցիչը, որով հեռանկարում կապահովվեն պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և անվտանգ օգտագործման հնարավորությունները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---