Լապշինը՝ ԼՂՀ այցերի մասին. Ինձ մեղավոր չեմ ճանաչում, որպես զբոսաշրջիկ եմ գնացել

Լապշինը՝ ԼՂՀ այցերի մասին. Ինձ մեղավոր չեմ ճանաչում, որպես զբոսաշրջիկ եմ գնացել

PanARMENIAN.Net - Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարանում հունիսի 30-ին կայացել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով առաջին դատական նիստը:

Մեղադրյալը հայտնել է, որ 2 անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ որպես զբոսաշրջիկ:

«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում: Ես որպես զբոսաշրջիկ երկու անգամ այցելել եմ Արցախ: Ղարաբաղյան հակամարտության մասին առավել մանրամասն տեղեկացվել եմ մեղադրական ակտից»,- նշել է նա, հաղորդում է Haqqin.az-ը:

«Երբ գնացել եմ Ղարաբաղ, ուղերձ չեմ ուղղել ադրբեջանական կողմին: 2 անգամ եղել եմ այնտեղ և տեղի իշխանության ներկայացուցիչների հետ չեմ հանդիպել»,-հայտարարել է նա:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է 5-8 տարվա ազատազրկում:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է:

ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---