Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը նշանակություն ունի ոչ միայն երկու երկրների, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը «Հայ-թուրքական հարաբերություններ. խնդիրներն ու հեռանկարները» լսումների ընթացքում: «Հայաստանն ու Թուրքիան հանդիսանում են Եվրախորհրդի անդամներ, Թուրքիան բանակցություններ է վարում ԵՄ մտնելու հարցով, իսկ դա նշանակում է, որ նա պետք է կիսի այն արժեքները, որոնք հիմք են հանդիսանում Եվրոպայի համար: Մենք բազմաթիվ անգամներ հայտարարել ենք, որ Հայաստանի համար ցանկալի է Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: Ցանակացած երկիր կցանկանա այնպիսի հարեւան ունենալ, որը անվտանգության սպառնալիքներ չի ներկայացնում»,- նշել է Թորոսյանը: Նա ընդգծել է, որ եվրոպական երկրները շահագրգռված են հայ-թուրքական հարաբերությունների բարելավման եւ սահմանների բացման մեջ: «Հայաստանը նախապայմաններ չի ներկայացնում, իսկ Թուրքիայի դիրքորոշումը ուղղակիորեն հակառակն է: Մենք գտնում ենք, որ հարցի կարգավորումը կարող է լինել միայն եվրաինտեգրման շրջանակներում»,- ասել է ՀՀ ԱԺ խոսնակը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---