ՀՀ-ում զինծառայությունից խուսափած 10.741 մարդ է հետախուզվում

ՀՀ-ում զինծառայությունից խուսափած 10.741 մարդ է հետախուզվում

PanARMENIAN.Net - 2017-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի իրավապահ մարմինների հետախուզության մեջ է 12.698 մարդ:

Նրանցից 10.741 հոգին հետախուզվում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու հատկանիշներով (ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածով), հայտնում է Razminfo-ն՝ հղում անելով ՀՀ դատախազության 2016 թվականի գործունեության մասին հաղորդմը:

ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածով՝ ժամկետային զինվորական ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը օրինական հիմքերի բացակայության դեպքում պատժվում է տուգանքով՜ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Եթե արարքը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հերթական անգամ հավանություն էր տվել օրենքի նախագծի, որով պարտադիր զինծառայությունից խուսափած, 27 տարին լրացած երիտասարդները տույժի դիմաց կազատվեն քրեական հետապնդումից: Այսպիսով, ոլորտը կարգավորող օրենքի գործողության ժամկետը կերկարացվի մինչև 2017 թվականի մայիսի 1-ը: Նախագիծը դեռևս պետք է հաստատի ՀՀ Ազգային ժողովը:

Դրանից բացի, նշվում էր, որ մասնավորապես 2013 թվականին օրենքի կիրառման արդյունքում նախկինում ծառայությունից խուսափած քաղաքացիների վճարած տույժերից հատուկ հաշվում մուտքագրվել է 801 մլն 230 հազար ՀՀ դրամ: Օրենքի 5-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ դրա կիրառման արդյունքում ստացած վճարներն ուղղվել են ռազմատեխնիկական նշանակության ապրանքների ձեռքբերման ծախսերի ֆինանսավորմանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---