Tesla-ի առաջին սերիական ավտոմեքենան կթողարկվի հուլիսի 7-ին

Tesla-ի առաջին սերիական ավտոմեքենան կթողարկվի հուլիսի 7-ին

PanARMENIAN.Net - $35.000 արժեքով Tesla Model 3-ի առաջին սերիական ավտոմեքենան կթողարկվի ուրբաթ օրը՝ հուլիսի 7-ին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հուլիսի 2-ի երեկոյան գրառում է կատարել ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրեն Իլոն Մասկը:

Նա նշել է, որ մենքենան սերիական արտադրության համար անհրաժեշտ բոլոր ստուգումներն անցել է նախատեսվածից 2 շաբաթ շուտ:

Մասկը հավելել է, որ մեքենայի առաջին 30 սեփականատերը դրանք կստանան մինչև հուլիսի 28-ը: Օգոստոսին կարտադրվի ևս 100 մեքենա, սեպտեմբերին՝ արդեն 1.500, դեկտեմբերին սպասվում է, որ արտադրության ծավալները կաճեն մինչև 20.000 մեքենա մեկ ամսում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցի, Դիլիջանի Դարավանդ իջևանատան, Երևանի Կովկաս պանդոկի, Կովկաս ռեստորանային համալիրի և BetConstruct ընկերության գլխամասային գրասենյակի տարածքում գործարար Բադալյան եղբայրների կողմից տեղադրվել են Tesla մեքենաների լիցքավորիչներ:Այս 5 կետում լիցքավորումն անվճար է, ծախսերը հոգում են վերոնշյալ հաստատությունները։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---