Գերմանիան Էրդողանին զգուշացրել է G20-ի ժամանակ զերծ մնալ թուրքերին կոչով դիմելուց

Գերմանիան Էրդողանին զգուշացրել է G20-ի ժամանակ զերծ մնալ թուրքերին կոչով դիմելուց

PanARMENIAN.Net - Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Մարտին Շեֆերը զգուշացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղի թուրքական համայնքի հետ հանդիպման արգելքի որոշումը հարգելու ու այն չխախտելու մասին, հաղորդում է Reuters գործակալությունը։

Այս շաբաթ Էրդողանը մասնակցելու է Համբուրգում կայանալիք G20-ի գագաթնաժողովին:

Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ ճիշտ չի գտնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գերմանիայի թուրքական համայնքի հետ հանդիպման դիմումը բավարարելը։

ԱԳՆ խոսնակ Մարտին Շեֆերը զգուշացրել է Էրդողանին չխախտել օրենքն և հույս հայտնել, որ Թուրքիայի ղեկավարը սադրիչ քայլերի չի գնա։ Նա նաև շեշտել է, որ նման հանդիպման ու ելույթի համար Թուրքիայի իշխանությունները շատ ավելի վաղ պետք է դիմեին Գերմանիայի ԱԳՆ՝ համապատասխան բանակցությունների համար։

Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել են Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։

Գերմանիայում արդեն իսկ չեղարկվել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի ելույթներն ու հանդիպումները տեղի թուրքական համայնքի հետ:

Photo. REUTERS/Adnan Abidi
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---