Այսօր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փաստացի գոյություն ունեցող սահմանը չունի իրավական հիմքեր

PanARMENIAN.Net - Ներկայիս հայ-թուրքական սահամնը պետք է վերանայվի: Այդ մասին հայտարարել է «Հայ դատի» եւ ՀՅԴ քաղաքական հարցերի կենտրոնական գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: «Այսօր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փաստացի գոյություն ունեցող սահմանը չունի իրավական հիմքեր: Կարսի պայմանագիրը, որով որոշվել է այդ սահմանը, իրավական ուժ չունի, ուստի Հայաստանն ու Թուրքիան պետք է կարգավորեն այդ հարցը»,-ասել է նա:



Ըստ Մանոյանի, սահմանի համար նման իրավական հիմք պետք է ծառայի Սեւրի պայմանագիրը: Կ.Մանոյանը պարզաբանել է, որ հայ-թուրքական սահանի ճշտման անհրաժեշտությունն առաջացավ Հայաստանի անկախացման հետ:



«Մինչ այդ Հայաստանը, լինելով ԽՍՀՄ կազմում, չէր կարող առաջ քաշել այդ հարցը: Երբ անկախ Հայաստանը դարձավ Առաջին հանրապետության իրավահաջորդը, Սեւրի պայմանագիրն անմիջականորեն ուժի մեջ մտավ եւ հանդիսանում է այն միակ փաստաթուղթը, որով կարելի է ճշտել սահմանը»,-հաղորդել է նա:



Միեւնույն ժամանակ Մանոյանը նկատել է, որ տվյալ տարածքային վեճը, ոչ առաջինն է ոչ էլ վերջինը համաշխարհային պատմության մեջ, եւ կոնկրետ Թուրքիայի համար, որն իր մյուս հարեւանների հետ եւս նմանատիպ խնդիրներ ունի: Բացի դրանից, իր կարծիքով, սահմանը ճշտելու նման պահանջը հայերի կողմից կարող է հակակշիռ դառնալ թուրքերի պահանջների համար, որոնք իրենց իրավունք են վերապահում զիջումներ պահանջել հայերից, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---