Ադրբեջանում արգելափակվել են Razm.info-ն ու Armradio.am-ը

Ադրբեջանում արգելափակվել են Razm.info-ն ու Armradio.am-ը

PanARMENIAN.Net - Ադրբեջանում արգելափակվել է ՀՀ հանրային ռադիոյի Armradio.am-ը և Razm.info կայքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը։

«Գործողությունն անիմաստ է, քանի որ Ադրբեջանում մեր կայքը հնարավոր է բացել անոնիմայզերների, VPN- սերվիսների օգնությամբ։ Չեմ ուզում գրել, թե ինչ նպատակներով են ղեկավարվել։ Հիմարությունը չունի ազգություն և սահմաններ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը։

Իսկ Razm.info նախագծի ղեկավար Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գուցե սխալվում եմ, բայց Ադրբեջանից օգտատերերը հայտնում են, որ իրենց համար հասանելի չեն Razm.Info-ի ու Հայաստանի Հանրային ռադիոյի կայքերը։ Դե, Ռազմը պարզ է, թե ինչու են փակել, իսկ Հանրային ռադիոն, ենթադրում եմ, ադրբեջաներենով նորությունների բաժնի համար»։

Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու, մասնավորապես, հարավային ուղղությամբ 107-մմ համազարկային հրթիռային կայանքից հայկական դիրքերը հրթիռակոծելուց հետո ՊԲ-ն պատասխան հարված է հասցրել ադրբեջանական զինուժին:

Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական (52-ամյա Սահիբա Ալլահվերդիևա, 2-ամյա Զահրա Գուլիևա), ևս մեկը վիրավորվել է։

Razm.info-ն գրել էր, որ ադրբեջանական Ալխանլի գյուղի դիրքից և Google Maps առցանց քարտեզից երևում է, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները դիրքավորված են գյուղի հարևանությամբ, իսկ տեղ-տեղ նաև գյուղի մեջ՝ բնակելի տների կողքին:Քարտեզ կազմված է դեռևս 2012 թվականի արբանյակային լուսանկարներից, հետևաբար ադրբեջանական դիրքերի և խրամատների տեսքը ներկայում կարող է և փոխված լինել։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---