Գալուստ Սահակյան. Մեր ազգը պիտի ընդունի՝ առաջիկայում նորից Սերժ Սարգսյանը պիտի ղեկավարի երկիրը

Գալուստ Սահակյան. Մեր ազգը պիտի ընդունի՝ առաջիկայում նորից Սերժ Սարգսյանը պիտի ղեկավարի երկիրը

PanARMENIAN.Net - Քաղաքական շատ մեծ գործիչներ կան, որոնք ճանապարհ են անցել, բայց, ըստ էության, ամենամեծ քաղաքական թիմը ունի և պետության անկախության ամբողջական ճանապարհն անցել է Սերժ Սարգսյանը: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը:

Պատասխանելով այն հարցին, թե եղել է արդյոք քնարկում, թե ով պիտի լինի վարչապետ 2018-ին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ թեև ներքին քննարկումներ չեն եղել, բայց իր կարծիքով ճիշտ կլիներ, որպեսզի ՀՀ վարչապետ դառնար Սերժ Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Հիմա այսօր հարցնում են, ով պիտի լինի, ես ասում եմ հետևյալը՝ այսօր քաղաքական դաշտում, որն ունի քաղաքան մեծ թիմ և որը մասնակցել է նոր անկախ Հայաստանի ամբողջական պատմությանը, մեկ անձ է մնացել՝ Սերժ Սարգսյանը, այսինքն՝ երկրի ղեկավարումը պիտի գնա Սերժ Սարգսյանին», - ասել է Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ ուրիշ որևէ մեկն այդքան մեծ քաղաքական թիմ չունի:

«Մեր ազգը պիտի ընդունի, որ առաջիկայում նորից Սերժ Սարգսյանը պիտի ղեկավարի երկիրը», - նշել է նա:

Գալուստ Սահակյանը նաև նկատել է, որ պետք է հասկանալ, որ երկրի տերը ոչ թե վարչապետն է, այլ ժողովուրդը և ընդգծել, որ ինքը երբևէ չի սխալվել իր եզրահանգումների մեջ: «Այն, ինչի մասին ես խոսում եմ, բացարձակ ճշմարտություն է: Դեռևս չի եղել որևէ դեպք, իսկ ես քաղաքականության մեջ եմ 88-ից սկսած, հանկարծ ես ինչ-որ բան մտածեմ և դա այդպես չլինի: Դա բավականին լուրջ կշիռ ունի», - ասել է նա:

Անդրադառնալով Կարեն Կարապետյանի հասարակության շրջանում ունեցած վարկանիշին՝ Սահակյանը նշել է. «Ես չեմ կարծում, թե Կարեն Կարապետյանը չի ցանկանալու, որ Սերժ Սարգսյանն իր գործունեությունն առաջ տանի: Մենք ամեն ինչ արեցինք, որ ժողովրդի կողմից Կարեն Կարապետյանն ընդունվի որպես նոր ոգու տեր վարչապետ ու կարողանա այդ գործերն առաջ տանի»:

Օրերս ԱԺ-ում վարչապետ Կարապետյանը հայտարարել էր, թե ինքն այն մարդկանց թվում չէ, ովքեր համոզում են Սերժ Սարգսյանին 2018-ին դառնալ վարչապետ:

Ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ 2018-ի ապագա կոալիցիայի, կառավարության վերաբերյալ որևէ քննարկում ՀՀԿ-ում չի ծավալվել: «Մեկ անգամ չէ, որ դրա մասին ասվել է: ՀՀԿ-ն այս պահին իրականացնում է նախագահ Սարգսյանի՝ մայիսի 18-ի ծրագրային ելույթի դրույթները, որի հիմքի վրա է կառավարությունը», - ասել է Շարմազանովը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---