Մահացել է «Ռունետի հայր» Անտոն Նոսիկը

Մահացել է «Ռունետի հայր» Անտոն Նոսիկը

PanARMENIAN.Net - Մոսկվայում մահացել է հայտնի բլոգեր և մեդիամենեջեր Անտոն Նոսիկը

Այս մասին է ֆեյսբուքյան իր էջում հայտնել «Վեդոմոստի» պարբերականի սեփականատեր Դեմյան Կուդրյավցևը:

Նոսիկի մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը: Հուլիսի 4-ին Նոսիկը 51 տարեկան էր դարձել:

Նոսիկը ծնվել էր Մոսկվայում 1966 թվականին, 1990-ին` հայրենադարձվել Իսրայել: Ավելի ուշ, վերադառնալով ՌԴ, հիմնադրել է Ռունետի առաջին բլոգը` «Երեկոյան համացանցը»: Այնուհետև հիմնադրել է մի շարք այժմ գործող նախագծեր, այդ թվում` gazeta.ru, lenta.ru, vesti.ru, newsru.com լրատվական կայքերը:

Բլոգերը հայտնի էր Ցեղասպանության ու Արցախի հարցում խիստ հայամետ դիրքորոշմամբ, մի քանի անգամ այցելել էր ՀՀ ու ԼՂԳ` ընդգրկվելով Բաքվի «սև ցուցակում»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---