Բիչախչյանով 6 ակումբ է հետաքրքրված, այդ թվում՝ պորտուգալական «Բենֆիկան»

Բիչախչյանով 6 ակումբ է հետաքրքրված, այդ թվում՝ պորտուգալական «Բենֆիկան»

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հավաքականի ու Գյումրիի «Շիրակի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի գործակալ Ռուբեն Վեսմադյանը մեկնաբանել է այն լուրերը, որ պատանի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է պորտուգալական «Բենֆիկան»:

«Առաջարկներից մեկը «Բենֆիկան» է արել, բայց մենք ունենք նաև առաջարկներ երկու իտալական, երկու անգլիական ակումբներից, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի «Զենիթից»: Կար նաև «Գալաթասարայի» տարբերակը, բայց մենք այն մերժեցինք:

Նպատակն է՝ հարմար թիմ գտնել ֆուտբոլիստի համար, և «Բենֆիկան» համապատասխանում է բոլոր պահանջներին: Հայաստանում չեն կասկածում՝ Բիչախչյանն ունի բոլոր հնարավորությունները հաջորդ Մխիթարյան դառնալու համար, այնպես որ մենք պետք է զգույշ լինենք»- ասել էՎեսմադյանը, պորտուգալական մամուլին հղումով գրում է armfootball.com-ը:

Վահան Վարդանի Բիչախչյանը ծնվել է 1999-ին Գյումրիում, «Շիրակի» և Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հարձակվող է։

The Guardian-ի վարկածով 2016 թվականի աշխարհի ամենատաղանդավոր 60 պատանի ֆուտբոլիստներից մեկն է: Եվրագավաթներում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---