ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Արոնյանը 3-րդ անընդմեջ ոչ ոքին է խաղացել

ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Արոնյանը 3-րդ անընդմեջ ոչ ոքին է խաղացել

PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի հինգերորդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Ռուսաստանի ներկայացուցիչ Պյոտր Սվիդլերի հետ:

Սա Արոնյանի երրորդ անընդմեջ ոչ ոքին էրև չորրորդը` մրցաշարում, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Հինգ տուրից հետո 3.5-ական միավորով առաջատարներ են Ալեքսանդր Գրիշչուկը (ՌԴ) և Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան): Արոնյանը 3 միավորով բաժանում է 3-ից 6-րդ տեղերը:

Հուլիսի 12-ին Արոնյանը սպիտակներով կխաղա Հնդկաստանի ներկայացուցիչ Պենտալա Հարիկրիշնայի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---