Անկարան պայմանավորվել է «Գազպրոմի» հետ «Թուրքական հոսքի» ֆինանսավորման հարցում

Անկարան պայմանավորվել է «Գազպրոմի» հետ «Թուրքական հոսքի» ֆինանսավորման հարցում

PanARMENIAN.Net - Թուրքիան համաձայնության է եկել «Գազպրոմի» հետ իր տարածքում «Թուրքական հոսքի» ֆինանսավորման հարցում: Այդ մասին հայտնել է թուրքական պետական խողովակատար Вotas ընկերության գլխավոր տնօրեն Բուրհան Օզջանը Ստամբուլում 22-րդ Համաշխարհային նավթային կոնգրեսի շրջանակում:

«Մենք արդեն պայմանավորվել ենք նրանց հետ այդ հարցի շուրջ, սակայն ես չեմ կարող թվեր հրապարակել, թե ինչ տոկոսային հարաբերակցությամբ ենք անելու»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, «Թուրքական հոսքի» երկրորդ ճյուղի թույլտվություն ստանալու գործընթացը շարունակվում է դրական առումով, ոչ մի խոչընդոտ չկա»:

Նա նաև պատասխանել է այն հարցին, թե Թուրքիայի որ շրջանում է նախատեսվում գազամուղը ցամաքով անցկացնել: «Պայմանավորվածություն կա, որ դա կլինի Ֆրաքիյաում՝ Թուրքիայի եվրոպական մասում, Կիյիկյե բնակավայրի մոտ և չնայած տարբեր ասեկոսեներին, փոփոխություններ այս հարցում չկան: Սակայն խողովակը ցամաքով կանցնի հենց այդ բնակավայրում, թե մոտակայքում, չեմ կարող ասել: Այնտեղ շարունակվում են ինժեներային աշխատանքները, այստեղ խնդիրներ չկան»,-ասել է Օզջանը:

2016-ին ՌԴ-ն և Թուրքիան համաձայնագիր են ստորագրել «Թուրքական հոսքի» վերաբերյալ, որի կառուցման օպերատորն է South Stream Transport ընկերությունը: Գազամուղով գազը կհասնի Բալկաններ անմիջապես Սև ծովով: «Թուրքական հոսք» գազատարը կոչված է ռուսական գազը հասցնել Եվրոպա, սակայն նախագիծը սառեցվել էր նույնիսկ ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացումից առաջ: Նախագիծը հարցականի տակ հայտնվեց նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից և դրան հաջորդած ՌԴ պատժամիջոցների լույսի ներքո:

Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 11,4 մլրդ եվրո, առաջին հատվածինը` 4,3 մլրդ եվրո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---