ITU-ի կիբեռանվտանգության գլոբալ ինդեքս. ՀՀ 111-րդն է 193 երկրի շարքում

ITU-ի կիբեռանվտանգության գլոբալ ինդեքս. ՀՀ 111-րդն է 193 երկրի շարքում

PanARMENIAN.Net - Էլեկտրակապի միջազգային միության «Կիբեռանվտանգության գլոբալ ինդեքս 2017»-ում ներառված հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը և Թուրքմենստանը զբաղեցրել են համապատասխանաբար նախավերջին և վերջին տեղերը։ Հարևան Վրաստանը դուրս է եկել ընդհանուր ցանկի 8-րդ տեղը, Ռուսաստանը՝ 10-րդ։

Էլեկտրակապի միջազգային միությունը (ITU) հրապարակել է «Կիբեռանվտանգության գլոբալ ինդեքս» ամենամյա հետազոտությունը։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակը հայտնում է, որ Վրաստանի «ցավոտ կետը» կիբեռանվտանգության ճյուղային կենտրոնների (CERT) անբավարարություն է, Ռուսաստանինը՝ կազմակերպությունների համար կիբեռանվտանգության ոլորտի ստանդարտացման ցածր մակարդակը։

Հարցման արդյունքներով գնահատվում է պետությունների կիբեռանվտանգության մակարդակը հինգ հիմնական ցուցանիշով՝ օրենսդրական բազա, տեխնիկական տվյալներ, կազմակերպչական հարցեր, որակի բարձրացում և կոոպերացիա։ 2017 թվականին ինդեքսը ներառել է 193 երկիր։

Հատկանշական է, որ տարածաշրջանի բոլոր երկրների թվում առաջատարը Վրաստանն է, որը նաև հայտնվել է գլոբալ վարկանիշի լավագույն տասնյակում։ Վերջին տեղում Թուրքմենստանն է (132-րդ տեղ)։ Ադրբեջանը 48 տեղում է:

Ինդեքսի 0,2-ից փոքր նշանակություն ունեցող պետություններին պայմանականորեն կարելի է դասել այն երկրների խմբին, որտեղ նոր-նոր առաջանում են կիբեռանվտանգության ապահովման պայմաններ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---