Ղրիմում պեղումների արդյունքում հայկական եկեղեցի է հայտնաբերվել

Ղրիմում պեղումների արդյունքում հայկական եկեղեցի է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - 2016-ին Ղրիմի Սուդակ բնակավայրի հարևանությամբ, Քիլիսա Կայա լեռան լանջին հայտնաբերված հինավուրց կառույցի հնագիտական պեղումների արդյունքում կարող է հայկական եկեղեցի հայտնաբերվել: Այդպիսի կարծիք է հայտնել տեղի բնակիչ, սիրողական մակարդակով հնագիտությամբ զբաղվող Խաչատուր Ղազարյանը, հայտնում է kafanews-ը:

«Բուն եկեղեցին շատ հետաքրքիր ու հին պատմամշակութային հուշարձան է: Ենթադրաբար, այն մոտ 1,5 հազար տարեկան կլինի, գուցե ավելի: Երևում է, որ ժամանակի հետ, լրացուցիչ կցակառույցներ են ավելացել, այն վերակառուցվել և վերանորոգվել է, դրանց հետքերն ակնհյատ են: Եկեղեցու պատի տակ մի քանի շիրմաքար կա: Հարևանությամբ աղբյուր է ձեռակերտ ավազանով», -ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ Ղազարյանի, դա հին հայկական եկեղեցի է, դա են վկայում կառույցի ճարտարապետական լուծումն ու բնորոշ տեղակայումը: Վանքը տրամաբանորեն շարունակում է մոտակա հայկական եկեղեցիների ու վանքերի շարքը: «Սակայն «պաշտոնական» հնագետները ներկայացնում են իրենց աշխատանքը որպես ուղղափառ եկեղեցու պեղումներ, թեև դա կասկածներ է առաջացնում: Թողնենք այդ հարցը փորձագետներին ու այդ գործի մասնագետներին»,-ասել է նա:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---